«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

«Խրամատի կանոն»

«Խրամատի կանոն»
17.06.2023 | 22:13

Պատմական պահը բացառիկ է բորոլ առումներով։ Փաշինյանի նման գործիչ մեր հազարամյա պատմության մեջ երբեք չի եղել։ Նույնիսկ Պետրոս Գետադարձը ավելի զուսպ ու ուսյալ է եղել։ Պահի բացառիկությունից ելնելով, կարծում եմ, պետք է խնդրին մոտենալ բացառիկ տրամաբանությամբ։

Կա մեկ բանաձև, որի կիրառման դեպքում դավաճանների ռեժիմը հաշված օրերի ընթացքում տապալվելու է։ Եվ այդ բանաձևի անունն է «Խրամատի կանոն»։ Ըստ այս կանոնի՝

անկախ խրամատի մեջ գտնվող անձերի քաղաքական ու մշակութային նախասիրություններից, անկախ կրթական ցենզից, անկախ սոցիալական դիրքից և անկախ ունեցած անցյալից, խրամատում գտնվող բոլորը համարվում են մարտական ընկերակցություն։

Խրամատի մեջ նրանք ունեն մեկ նպատակ, իսկ խրամատից դուրս արդեն կարող են լինել մրցակիցներ և ունենալ տարաձայնություններ։

Պահը այնպիսին է, որ քաղաքական ուժերը, անկախ նրանից, նախկին են, թե նոր, ռուսամետ են, թե արևմտամետ, աջ են, թե ձախ, պետք ձևավորեն մեկ հականիկոլական խրամատ։ Եվ, մինչև ռեժիմի տապալումը, բոլորը բոլորին պետք է դիտարկեն որպես մարտական ընկերներ։ Ռեժիմի տապալումից հետո էլի ամեն մարդ թող գնա իր գաղափարական ճանապարհով։

Կիրառական տեսանկյունից լավագույն տարբերակը կլինի, եթե խրամատի ձևավորման պատասխանատվությունն իր վրա վերցնի հայկական մնացած միակ ինստիտուցիոնալ կառույցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Պետք է ստեղծվի «Հայաստան կոմիտե»։ Նրա մեջ պետք է մտնեն քաղաքականապես հասուն հոգևորականներ, որոնք բազմաթիվ են։ Պետք է մտնեն նաև քաղաքականապես անկախ անձնավորություններ Սփյուռքից ու Հայաստանից։

«Հայաստան կոմիտեի» հետ մեկտեղ քաղաքական ուժերը միաժամանակ բոլորը իրենց կողմնակիցներին պետք է կոչ անեն դուրս գալ փողոց։ Բայց քաղաքական ուժերը պետք է գտնվեն պատվանդամից ներքև, պատվանդանին կանգնած պետք է լինեն միայն Կոմիտեի անդամները։

Իսկ դավաճանների ռեժիմի տապալումից հետո Կոմիտեի գործը պետք է լինի ընտրությունների կազմակերպումը և իշխանության հանձնումը հաղթող ուժին։

Բայց, նորից եմ կրկնում, այս առաջարկի հաջողության բանալին «Խրամատի կանոնի» պահպանումն է։ Եթե քաղաքական ուժը չունի այնքան հայրենասիրություն, որ նույնիսկ իր ամենաոխերիմ գաղափարական հակառակորդի հետ մտնի մեկ խրամատ, ապա ոչինչ չի ստացվելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ